Արմինֆո. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում հերթական անգամ բարձրացրել է Հայաստանի սահմանադրության հարցը:
Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում հարցերի քանակը զգալիորեն կրճատվել է: Սակայն ՀՀ Սահմանադրության մեջ մնում են Բաքվի նկատմամբ Երևանի տարածքային հավակնություններ, որոնք, Բայրամովի կարծիքով, անհրաժեշտ է վերացնել՝ լիակատար խաղաղության հասնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել էին, որ ՀՀ սահմանադրությանն առնչվող հարցը բանակցությունների առարկա չէ, քանի որ դա հայկական պետության ներքին գործն է: