Արմինֆո.Հակակոռուպցիոն դատարանը Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը ՝ երկու ամիս ժամկետով, և 30 մլն դրամ գրավ:
Ընդ որում, կալանաաավորվել են Ազատյանի տեղակալները՝ Գեղամ Կարապետյանը (մեկ ամիս ժամկետով) և Դավիթ Բալասանյանը (երկու ամիս ժամկետով):
Հիշեցնենք, որ նախօրեին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլիքարտուղար Գոռ Աբրահամյանը հաղորդել էր, որ քննչական այդ միջոցառումներն իրականացվել ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում: