Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հուլիսի 3-ին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատմամ մասին համատեղ հռչակագրով սահմանված համագործակցության ուղղություններին: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա խորացման առումով առկա ներուժի օգտագործման կարևորությանը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակը և անվտանգության խնդիրները: Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը։ Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է Թբիլիսիի պատրաստակամությունը ՝ նպաստելու տարածաշրջանում կառուցողական երկխոսության վարմանը ՝ անվտանգ և կայուն միջավայրի ստեղծմանը նպաստելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում առկա համագործակցությանը և հետագա հեռանկարներին: