Արմինֆո. "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը: Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը:
Ավետիսյանը "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականին։