


Արմինֆո. Այս տարվա վերջին 5 ամսում 76 թափառող շուն տեր է գտել։ Այդ մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ հղում անելով "Կենդանիների խնամքի կենտրոն" ՀՈԱԿ-ի տվյալներին: Հատկանշական է, որ դրանց գերակշռող մասն ազնվացեղ չեն:
Ընդ որում, ողջ 2023 թվականին ապաստան է գտել ավելի քան 100 շուն։ Այդ առնչությամբ կենտրոնն ակնկալում է, որ ընթացիկ տարում կհաջողվի գերազանցել մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Այս գործում կենտրոնին օգնում են կամավորները, ովքեր ակտիվորեն փնտրում են ընտանիքներ՝ կենդանիների համար։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կենտրոնի ղեկավար Հարություն Առաքելյանը հաղորդել էր, որ 2023 թվականին իրենց մոտ կլինիկա է տեղափոխվել 3 436 շուն, ստերիլիզացվել և կատաղության դեմ պատվաստվել է 2 045 շուն, կատաղության դեմ վերապատվաստվել է՝ 753-ը:
Մինչդեռ, հիշեցնենք, որ 2023 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել են մարդկանց վրա թափառող շների հարձակման բազմաթիվ դեպքեր։ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանի ասելով՝ 2022 թվականին արձանագրվել է մարդկանց վրա թափառող շների հարձակման 133 դեպք, 2023 թվականին՝ 134, 2024 թվականի հունվարին ՝ 5 դեպք։



