Արմինֆո. Ահազանգը՝ թե, իբր, «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է», - գրել է ՆԳՆ մամուլի քարտուղարը։