Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավետ Պողոսյանն ազատվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
"Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2024 թվականի հուլիսի 3-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից", - ասվում է կառավարության ղեկավարի որոշման մեջ:
Նշենք, որ Ավետ Պողոսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի հունիսից։ Մինչ այդ նա եղել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը: