Արմինֆո. Հուլիսի 2-ին, ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված, և այն պայթելու է:
Ինչպես հաղորդել է shamshyan.com կայքը, դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները սահմանազատել են տարածքը: Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները: