Արմինֆո.Քանի դեռ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ չեն կատարվել, որոնք վերացնում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, նրա հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Ըստ TURAN-ի՝ այդ մասին հուլիսի 1-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Կանադայի նորանշանակ դեսպան Քեւին Համիլթոնի հավատարմագրերը։
<Խաղաղության համաձայնագրի գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Քանզի այն պարունակում է տարածքային նկրտումներ Ադրբեջանի նկատմամբ։ Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել (Սահմանադրության փոփոխություն), խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի", - ասել է Ալիևը։ Դրա հետ մեկտեղ, Ալիեւը մատնանշել է "բավականին արագացված առաջընթաց խաղաղ բանակցություններում"։ "Իմ կարծիքով, խաղաղության պայմանագրերի տեքստի վրա աշխատանքը, առնվազն՝ հիմնական սկզբունքների վրա, մենք կարող ենք ավարտել մի քանի ամսվա ընթացքում", - ասել Է Ալիեւը: Նրա կարծիքով ՝ սկզբում կարող է ձեռք բերվել պայմանավորվածություն հիմնարար սկզբունքների շուրջ՝ դրանց նախաստորագրման և հետագայում համաձայնագրի տեքստի վրա աշխատանքի։ Սակայն նա կրկին ընդգծել է, որ դա հնարավոր է Հայաստանի սահմանադրության փոփոխության դեպքում։
"Վերադարձի իրավունքի" վերաբերյալ դեսպանի մեկնաբանության առնչությամբ Ալիեւն ասել է, որ այդ իրավունքը պետք է ապահովվի փոխադարձության սկզբունքների հիման վրա եւ, մասնավորապես, տարածվի, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների վրա: