Արմինֆո.Ազգային ժողովի պատգամավորները' ԱԺ փոխնախագահ և հայ - ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, հուլիսի 4-6-ը գործուղվել են ՌԴ Չերեպովեց քաղաք:
Ինչպես նշվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշման մեջ, պատվիրակության կազմում են տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, կառավարող խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ինչպես նաեւ ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: