Արմինֆո. Հուլիսի 1-ին, ժամը 20։00-ին կանցկացվի հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում: Այդ մասին ասվում է Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Հավաքի թեմաներն են. Սահմանազատում և սահմանագծում. ինչպե՞ս պետք է այն լինի և ի՞նչ է այսօր իրականում կատարվում Հայաստանում (բանախոս` Էդգար Էլբակյան): Արցախյան օրակարգ. խնդիրները, մարտահրավերները և առաջնահերթությունները (բանախոս՝ Կարեն Բեքարյան)», - նշվում է հաղորդագրությունում: