Արմինֆո.Աշխատանքից ազատվել է Հայաստանի ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը։
Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտյոմ Մեհրաբյանը 2024 թվականի հուլիսի 1-ից կազատվի Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից: Փաստաթղթում նշված չեն պաշտոնանկության պատճառները։
Հիշեցնենք, որ Մեհրաբյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի մայիսին, իսկ մինչ այդ ղեկավարում էր երկրի պաշտպանական ձեռնարկություններից մեկը: 2024 թվականի հունվարին նա վերանշանակվել էր։