Արմինֆո. Հայաստանը չի ստորագրի ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեն, ինչի մասին պաշտոնապես տեղեկացրել է կազմակերպության քարտուղարությունը ։ Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հաղորդել են ՀՀ ԱԳՆ-ում։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ է մնալու "ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին" կազմակերպության ՀԱԽ որոշումը ստորագրելուց և որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։ "Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը որևէ պարտավորություն չի ստանձնել նշված որոշմամբ նախատեսված ֆինանսավորման վերաբերյալ", - հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:
Նշենք, որ պաշտոնական Երևանը դեռևս այս տարվա մայիսի 8-ին հայտարարել էր, որ չի մասնակցելու ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանն ընթացիկ տարում: Երևանի այդ հայտարարությունից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մոսկվան ելնում է այն բանից, որ Հայաստանը պահպանում է ֆինանսական պարտավորությունները՝ ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության սառեցման մասին և չէր բացառել ապագայում կազմակերպությունից լիովին դուրս գալը: