Արմինֆո."Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը հավաք է հայտարարել այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Շարժման ֆեյսբուքյան գրառման համաձայն, հավաքի ընթացքում քննարկվելու է երկու կարևոր թեմա.
սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները; քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը:
«Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող մեր հանդիպումների ընթացքում։ Ուստի, սիրելի հայրենակիցներ, եկեք եկեղեցու բակ, դարձեք մեր երկրի ապագայի կերտողը», - ասվում է գրառման մեջ: