
Երևանում առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակի բացումը կարևոր է ոչ միայն ռուսական բիզնեսի, այլ նաև հայ-ռուսական հարաբերությունների համար: Այս մասին հունիսի 26-ին Երևանում ՌԴ Առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակի բացմանը հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
«Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում բոլորն են են զգում, թե ինչ մակարդակի վրա են գտնվում երկու երկրների միջև առևտրա-տնտեսական և արտաքին-քաղաքական հարաբերությունները: Առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակի բացմումը տրամաբանական քայլ է փոխադարձ համագործակցության զարգացմանը, մանավանդ, որ Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների ընդհանուր ծավալն այսօր կազմում է մոտ 3 մլրդ.դոլար: Մենք գիտենք, որ տարեսկզբին Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին, նշանակում է, որ ռուսաստանյան և հայկական բիզնեսի հնարավորությունները եվրասիական տարածությունում էապես ընդլայնվել է»,-նշել է ռուս նախարարը:
Նրա խոսքով, երկու երկրների միջև համագործակցությունն արագ զարգանում է, միայն անցյալ տարի Հայաստանում բացվել է ռուսաստանյան երկու ձեռնարկություն: Հետագայում նույնպես նմախատեսվում է նման ձեռնարկությունների բացում, նրանց գործընկերներ են հարկավոր, որի դերում հանդես կգա Առևտրային ներկայացուցչությունը:
Իր հերթին, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների միջև գործարար համագործակցությնա զարգացման և Մաքսային միության մարմինների հետ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Օլեգ Մեդյարկովը նշել է, որ Առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակը խորհրդանշում է արտասահմանում նոր տեսակի առևտրային ներկայացուցչությունների բացման հայեցակարգի հերթական փուլը: Նրա խոսքով, առևտրային ներկայացուցչություններն ավելի են շրջվում դեպի բիզնեսը, աջակցելով փոքր և միջին բիզնսին, քանի որ խոշոր բիզնեսն առանց այն էլ լուծում է իր խնդիրները: Նա նաև գտնում է, որ լայն հնարավորություններ են բացվել հայաստանցի և ռուսաստանցի տնտեսական օպերատորների համար:
Նշենք, որ ՌԴ Առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակի բացմանը ներկա են գտնվել Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Հայաստանում Բիլայն ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, գործընկերներ և Առևտրային ներկայացուցչության աշխատակիցներ: