Արմինֆո. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին, ճիշտ չէ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
Նրա խոսքով, որը մեջբերում է "ՌԻԱ Նովոստի"-ն, դա հաստատելու համար հարկավոր է ընդամենը կարդալ հայ քաղաքական գործիչների ելույթները: <Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների գրառումներին և ելույթներին, ներառյալ՝ բարձրագույն ղեկավարությունը: Այդ գրառումները հայտնի են, թող կարդա>, - հայտարարել է նա։
Այսօր ավելի վաղ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել էր Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համար։ Նրա ասելով՝ հարևան հանրապետության հետ մարտական գործողություններ են ծավալվել, երբ Երևանը լիովին կախված էր Մոսկվայից։ "Ռուսաստանը եկավ, մեզնից խլեց Ղարաբաղը, այն հանձնեց Ադրբեջանին", - ասել է նա։