Արմինֆո. Անկարան գոհունակություն է հայտնում Պաղեստին Պետությունը ճանաչելու Երևանի որոշման կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է ermenihaber.am-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իր գլխավորած իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:
"Մենք ցանկանում ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի ցուցաբերած խղճով դիրքորոշումն օրինակ ծառայի ամբողջ Եվրոպայի համար։ Մենք գոհունակություն ենք տածում հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման կապակցությամբ",- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Հայաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում հաղորդել էր Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին: ՀՀ ԱԳՆ-ը դատապարտել է խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունները եւ նշել, որ Երեւանն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության հաստատման, ինչպես նաեւ "հրեա եւ պաղեստինցի ժողովուրդների միջեւ կայուն հաշտեցման հարցում": "Տարբեր միջազգային հարթակներում մենք միշտ հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և աջակցում ենք իսրայելա - պաղեստինյան հակամարտության լուծման համար" երկու պետությունների "սկզբունքին", - ասվում է հայտարարության մեջ: