Արմինֆո. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսային բանակցություններ է վարել հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր: Այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուր:
"Այսօր (հունիսի 25-խմբ.) տեղի է ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր", - հաղորդել է ռուսական գործակալության զրուցակիցը։