Արմինֆո. Ռուսաստանը պատրաստ է բարեկամական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։ Ըստ NEWS.ru-ի՝ "Պրիմակովյան ընթերցումների" շրջանակներում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը:
Նա ընդգծել է, որ "տանգո երկուսով են պարում", ուստի վերջնական արդյունքը կախված է Երեւանից ։ "Ռուսաստանը միանգամայն հստակ պատրաստ է Հայաստանի հետ բարեկամական եւ դաշնակցային հարաբերություններ կառուցել, մենք մինչեւ վերջ հավատարիմ կմնանք այդ գծին, բայց տանգո երկուսով են պարում, վերջնական ելքը կախված է ոչ Ռուսաստանից, այն կախված է Հայաստանից, այն կախված է այն բանից, թե որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գիտակցում այն ռիսկերը, որոնք իր մեջ կրում է Ռուսաստանի հանդեպ անտագոնիզացումը", - նշել Է Կոսաչովը, հավելելով, թե Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ անպատասխանատու է: Նա ասել է, որ հետխորհրդային տարածքի մյուս երկրների օրինակով կարելի է տեսնել, թե ինչի է հանգեցնում Արևմուտքի հետ մերձեցումը, ուստի Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի նման ճակատագիր: