Արմինֆո.«Հարցին՝ հարցով». հունիսի 25-ին խորհրդարանում լրագրողների բոլոր հարցերին հենց այդ ձեւաչափով է պատասխանել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Իսկ հարցերը վերաբերում էին սահմանին տիրող իրավիճակին և ադրբեջանական զինուժի ակտիվացման մասին լուրերին։
Մասնավորապես, լրագրողի այն դիտարկմանը, թե հակառակորդը ակտիվացել է, ինչի առնչությամբ զորակոչիկների ծնողները խիստ անհանգստացած են, նա պատասխանել է. "Դուք որտեղի՞ց գիտեք, որ նա ակտիվ գործողություններ է ձեռնարկում: Նա (?) մշտապես տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչի առնչությամբ Պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս հայտարարություններով: Որևէ խնդիր առաջանալու դեպքում մենք վերջին շրջանում պարբերաբար տրամադրում ենք տեղեկատվություն, ընդ որում, տրամադրում ենք ստուգված տեղեկատվություն, որպեսզի բացառենք որևէ խնդրի առաջացումը>:
Ինչ վերաբերում է այս պահին սահմանին տիրող իրավիճակին, փոխնախարարը հաղորդել է, որ եթե խնդրահարույց իրավիճակ առաջանա, ապա ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկատվություն կտարածի: Ամեն դեպքում, եթե սահմանին իրավիճակը հանգիստ է, եթե իրավիճակն անհանգիստ է, կամ էլ ՝ անկայուն, ՊՆ-ը հանդես է գալիս հայտարարությամբ, վստահեցրել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը ՝ քաղաքավարի հրաժեշտ տալով լրատվամիջոցների ներկայացուցիչներին: