Արմինֆո. 2023 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը Լեռնային Ղարաբաղից 17 269 բռնի տեղահանված լքել է Հայաստանը, նրանցից 7 138-ը վերադարձել է ՀՀ: Այդ մասին հայտարարել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում՝ ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան:
<2023 թվականի սեպտեմբերի 25 - ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում օդային և ցամաքային ճանապարհներով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17269 անձ, նրանցից վերադարձել է 7138-ը>, - ասվում է ԱԱԾ պատասխանում:
Հիշեցնենք, որ հայերի ելքը Լեռնային Ղարաբաղից (Արցախի Հանրապետություն) սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին։ Դրան նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախի ամիսներ տևած շրջափակումը (2022 թվականի դեկտեմբերի 12-ից) և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունները։
2023 թվականի հոկտեմբերի 19-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանից հեռացել է ավելի քան 3 հազար բռնի տեղահանված փախստական Արցախից ։ Այնուհետև նա մի քանի անգամ ստիպված է եղել հերքել Հայաստանից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների զանգվածային արտահոսքի մասին լուրերը ։ <Արտագաղթի երևույթներ չեն նկատվում, որովհետև առաջին օրերին բավականին տագնապալի թվով մարդիկ էին մեկնում, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ մեկնում են, պարզապես, հարազատների հրավերով, տեսնում ենք, որ իրավիճակը կայունացել է>, - ասել է Փաշինյանը 2023 թվականի մայիսի 23-ին ՀՀ կառավարության նիստում ։ Իսկ ս.թ. մայիսի 7-ին վարչապետը հայտարարեց, որ այն տեղեկատվությունը, թե Հայաստան բռնի տեղահանված Արցախի շուրջ 16 հազար քաղաքացիներ լքել են ՀՀ-ն, չի համապատասխանում իրականությանը: Մինչդեռ, սոցցանցերում 25 հազար թվի մասին խոսվում էր դեռևս անցած տարվա դեկտեմբերին, իսկ մինչ այդ ՝ հոկտեմբերին, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել էր Հայաստանից հեռացած 10 հազար արցախցիների մասին։
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հունվարի դրությամբ հաշվառված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115 հազար քաղաքացիների տվյալներ։