
Ռուսաստանցի ՙծնողները՚`ի դեմս ՙԻՆՏԵՐ ՌԱՕ՚ ԲԲԸ-ի, պետք է ավելի խիստ վերահսկողություն հաստատեն հայկական ՙդուստր՚ ընկերության`ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ նկատմամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
ՙՀասկանալի է, որ սակագները և այլ ընթացիկ տնտեսական հարցեր չեն նախաձեռնվում Կրեմլի զանգով: Սակայն, հասկանալով, որ հարցը բացառապես տնտեսական չէ, այլ վերաբերում է Ռուսաստանի քաղաքական շահերին`Մոսկվան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ոչ թե ֆինանսական բերքի հավաքմանը, այլ`դաշնակցության ամրապնդմանը Հայաստանի հետ, երկիր, որը շահագրգռված է դրանում: Հատկապես հաշվի առնելով, որ նման շահագրգռվածությունը չի կարող երաշխավորված լինել ընդմիշտ՚,- նշել է նա:
Մարկեդոնովը համոզված է, որ Հայաստանի քաղաքացիների դժգոհությունն ամենից առաջ ուղղված է սեփական իշխանության դեմ, իսկ Ռուսաստանի դժգոհությունը, հաշվի առնելով, որ ՀԷՑ-ը ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚-ի դուստր ձեռնարկությունն է, հանգում է արտաքին տնտեսական հարաբերությունների ոլորտին, այլ ոչ թե`արտաքին քաղաքականությանը:
Այս առումով վերլուծաբանը Ռուսաստանին պատկանող ընկերության կառավարման որակի և թափանցիկության նկատմամբ առավել բարձր պահանջները միանգամայն հիմնավորված է համարում: Հակառակ դեպքում կոմունալ-կենցաղային բողոքը կարող է քաղաքականացվել`արդեն Ռուսաստանին ոչ ձեռնտու ուղղությամբ:
ՙՀետևաբար`Բաղրամյան պողոտայում ՙուկրաինական գրոհայիններ՚ փնտրելու փոխարեն Մոսկվան պետք է կատարելագործի դաշնակից երկրում իր տնտեսական ներկայության ձևաչափերը՚,- ասել է վերլուծաբանը:
Նշենք, որ ՙԻՆՏԵՐ ՌԱՕ՚-ում Հայաստանի երիտասարդական շարժումը դիտարկում են բացառապես քաղաքական հարթությունում: Մինչդեռ հենց ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ 150 մլրդ դրամ ընդհանուր պարտքը օգոստոսի 1-ին Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները 6,93 դրամով /ՀԷՑ պահանջած 17դրամի փոխարեն/ բարձրացնելու վերաբերյալ ՀԾԿՀ որոշման պատճառ է հանդիսացել:
Այս որոշումն էլ հունիսի 19-ին Ազատության հրապարակում սկսված բողոքի մասշտաբային ակցիայի պատճառ է դարձել`հասարակությանը պարտադրված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Ներկայումս բողոքի ակցիան շարունակվում է Բաղրամյան պողոտայում: