Արմինֆո. Բելգրադը սպառազինությունների արտադրությամբ և արտահանմամբ զբաղվում է գործող պայմանագրերի համաձայն, և չի արդարանա նման գործողությունների համար։ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչն այդպես է մեկնաբանել Ուկրաինայի զինված ուժերին, իբր, սերբական զինամթերք մատակարարելու մասին տեղեկատվությունը:
Նա նշել է, որ Սերբիան համապատասխան պայմանագրեր ունի Կիպրոսի, Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: "Մենք այլեւս որեւէ մեկի հետ սպառազինության եւ զենքի մատակարարման շուրջ համաձայնագիր չունենք", - ընդգծել է Վուչիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 22-ին Financial Times թերթը հաղորդել էր, որ 2022 թվականից Սերբիայի կողմից արտահանված գրեթե մեկ միլիարդ դոլարի զենքը կարող էր հայտնվել Ուկրաինայում: Պարբերականը նշել էր, որ այդ տեղեկությունն անուղղակիորեն հաստատել է Վուչիչը։
Նշենք, որ այս տարվա փետրվարին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Սերբիայի հետ պայմանագիր է կնքել սերբական Yugoimport SDPR պաշտպանական-արդյունաբերական ընկերության մշակման 48 հատ Nora-B 52NG հաուբիցների գնման վերաբերյալ: Հաղորդվել է, որ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 339 միլիոն դոլար: