Արմինֆո.Վաշինգտոնը շարունակում է պահպանել շփումները Բաքվի և Երևանի միջև։ Այդ մասին հունիսի 24-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ ավելի վաղ կայացած զրույցը մեկնաբանելու խնդրանքին:
Միլլերը նշել է, որ չի պատրաստվում խորանալ կայացած զրույցի մանրամասների մեջ։ "Ես միայն կկրկնեմ այն, ինչ մենք հրապարակել ենք զրույցի արդյունքների վերաբերյալ. մենք շարունակում ենք պահպանել շփումները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ շարունակում ենք աշխատել այդ վեճի լուծման ուղղությամբ", - ամփոփել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: