Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տիգրան Ակինյանը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը փողոցային առևտրի նկատմամբ: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 24-ին քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամռան շրջանում փողոցային առևտուրն աշխուժացել է տարբեր վայրերում, ինչի առնչությամբ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ իրականացնել համապատասխան միջոցառումներ: "Ինչ - որ ժամանակահատված հնարավոր է, նույնիսկ, անհրաժեշտ լինի լրացուցիչ ջանքեր գործադրել", - նշել է քաղաքապետը:
Միաժամանակ նա դժգոհել է զբոսաշրջային միկրոավտոբուսներին առնչվող իրավիճակից, որոնք քաղաքի տարբեր հատվածներում տեղադրում են իրենց գովազդային վահանակները։ "Հաշվի առնելով, որ մենք հրապարակավ չենք բարձրացնում այդ հարցը, դրանք ավելի ու ավելի են տարածվում", - ընդգծել է քաղաքապետը: Ավինյանն այդ համատեքստում նշել է տվյալ գործընթացի վերջնական կարգավորման համար քննարկումների անցկացման և լրացուցիչ միջոցառումների ներդրման անհրաժեշտությունը: