Արմինֆո. ՀՀ ՊՆ-ում հերքել են թշնամական ապատեղեկատվությունը ։
"Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ հունիսի 21 - ին ՝ ժամը 12:25-ից մինչև 15:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանային գոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը", - ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում: