Արմինֆո. Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին պետությունն է։ Հայաստանը ցեղասպանություն է վերապրել անցած հարյուրամյակում և այժմ տառապում է իսլամական ադրբեջանցիների մշտական հարձակումներից։ Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Նա, միաժամանակ, հավելել է, որ բազմիցս եղել է Հայաստանում, տեսել է հայերի փախուստի հետևանքները, այդ թվում՝ նաև Արցախից: "Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հողը՝ պատմականորեն հին Հայաստանը, այժմ մաքրվել է բոլոր հայերից ՝ էթնիկ զտման իրական դեպք։ Հայաստանն այնքան մեծ երկիր չէ, որ ստիպված լինի ընդունել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմաթիվ մարդկանց", - հավելել է Քոքսը՝ Արցախի ժողովրդի մեծ բարեկամը։