Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազա Ժակոբին: Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար երկարաժամկետ կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը ՝ միաժամանակ բավարարելով նրանց առաջնային կարիքները:
Այս գործընթացում փոխվարչապետն առանձնակի կարեւորել է ՄԱԿ-ի կառույցների հետ ձեւավորվող համակարգման ձեւաչափը ՝ ընդգծելով առավելապես զբաղվածության եւ կենսաապահովման ուղղություններով կենտրոնացման անհրաժեշտությունը:
Կարևորվել է նաև մայիսի 25-26 - ը Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերին պատճառված վնասների գնահատման և վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Կայուն զարգացման օրակարգին, այդ թվում ՝ Հայաստանի կանաչ փոխակերպմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ