Արմինֆո Սևակ Միքայելյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "Ղեկավարվելով "Հանրային ծառայության մասին" օրենքի 9 - րդ հոդվածի 1 - ին մասով ՝ Սևակ Միքայելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ", - ասված է վարչապետի որոշման մեջ, որը տարածել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Միքայելյանը կզբաղեցնի նախկին փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի տեղը, ով դարձել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Հայաստանի կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ Վարդան Կոստանդյանը վերանշանակվել Է Իրանում Հայաստանի առևտրային կցորդի պաշտոնում: