Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիկոլ Մալիոտակիսը երկկուսակցական փոփոխություն են կատարել պետական և օտարերկրյա գործառնություններին հատկացումների մասին օրինագծում (FY25 SFOPS), որին առաջարկել են 100 000 000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը:
Ֆինանսավորումն առաջարկվում է ավելացնել Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի դաշնային օգնության հաշվի (EECA) շրջանակներում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը Facebook-ում, ֆինանսավորումը կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանը, որոնք ներկայումս բնակվում են Հայաստանում, քանի որ 2023 թվականին ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման պատճառով: