Արմինֆո.Դիլիջանում երկրորդ անգամ կմեկնարկի "Միմինո" հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը, որի շրջանակներում հայ և վրացի խոհարարները ժյուրիի դատին կներկայացնեն իրենց ազգային խոհանոցի բազմազանությունը:
Ինչպես տեղեկացնում է զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, փառատոնի տարածքում գործելու են նաև ազգային արհեստով, երաժշտությամբ և պարով գոտիներ: Փառատոնն անցկացվում է հայ-վրացական միջմշակութային երկխոսությունը խթանելու, բարեկամությունն ամրապնդելու և համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու նպատակով:
Միջոցառման բացումը տեղի կունենա հունիսի 22-ին, ժամը 16:00-ին, Մյասնիկյան 55 հասցեում (Դիլիջանի համայնքապետարան): Հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ