


Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիան:
Տվյալ պահին պողոտայում շուրջ 300 մարդ է հավաքվել: Նրանցից ոմանք ազգային երգեր են երգում, ժողովրդական պարեր պարում: Ակցիայի մասնակիցներին դաշտային ծաղկեփնջեր են բաժանվել: Ինչպես նախօրեին, ցուցարարներին անվճար սառը ջուր, թխվածք է բաժանվում:
Բաղրամյան պողոտայում են գտնվում նաև տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:


