Արմինֆո. Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընթացիկ ընթացքը:
Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտի բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքները:
Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր:
Նշենք, որ դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր Երևանում ֆրանսիական ռազմական կցորդի նշանակման մասին ՝ երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ։
Իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիան դրական արձագանքեց Հայաստանի ռազմական օգնության խնդրանքին ՝ Ադրբեջանից բխող սպառնալիքի ֆոնին։ Հոկտեմբերի 22-23-ը Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը տեղեկացվել է Երևանին սպառազինություն մատակարարելու շուրջ համաձայնության գալու մասին: Այն ժամանակ ստորագրվեցին համաձայնագիր Երևանին երեք Thales Ground Master 200 (GM200) ռադարների մատակարարման մասին և փոխըմբռնման հուշագիր փոքր հեռահարության Mistral ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ ։ Երկրորդ պայմանագիրը վերաբերում էր Երևանի կողմից Գիշերային տեսողության հեռադիտակների, Safran-ի արտադրության սարքավորումների ձեռքբերմանը ։ Ֆրանսիան Հայաստանին արդեն մատակարարել է 24 միավոր "բաստիոն"տիպի թեթև զրահամեքենա ։ Ընդհանուր առմամբ Հայաստանը կստանա 50 նման մեքենա։