


Հասարակական կազմակերպությունների հինգ ներկայացուցիչ ընդգրկվելու է ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովում: Համապատասպան որոշում ընդունվել է կառավարության հունիսի 25-ի նիստում:
ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի խոսքով, հարցը կառավարության օրակագ է մտել դեռ մայիսի 27-ին, այսինքն` շուրջ մեկ ամիս առաջ բողոքի ակցիայից, ինչի հետևանքով փակ է Բաղրամյան պողոտան:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հանձնաժողովի նպատակը հանրահավաքների և ցույցերի անցկացման շրջանում կոպիտ խախտումներ թույլ տված ոստիկանների նկատմամբ որոշումեր կայացնելն է: Հունիսի 23-ին, շարունակել է վարչապետը, ոստիկանների գործողությունները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ արձագանք են գտել ինչպես հասարակության, այնպես էլ միջազգային կառույցների կողմից: Կարգապահական հանձնաժողովից հասարակությունը միջադեպի օբյեկտիվ և թափանցիկ հետաքննություն է ակնկալում: Աբրահամյանը կառուցողական երկխոսության կոչ է արել ակտիվիստներին: ՙՆրանց նման պահվածքը հաջողության չի բերի: Այնուամենայնիվ, կառավարությունը պատրաստ է ցանկացած հարցի շուրջ կառուցողական երկխոսության՚,- հայտարարել է վարչապետը`ավելացնելով, որ Բաղրամյան պողոտայի փակումը չի համապատասխանում Սահմանադրության դրույթներին:



