Արմինֆո. Հայաստանում աշխատանք է ընթանում ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղղությամբ։ Այդ մասին հունիսի 12 - ին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարցին:
Սակայն, ինչպես նշել է վարչապետը, լիարժեք աշխատանք ծավալելու համար անհրաժեշտ է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ, ինչպիսին պետք է լինի Հայաստանը՝ ռազմական բլոկում, թե արտադաշինքային կարգավիճակ ունենա։ Այս հարցի պատասխանը դեռ կախված է օդում: Ռազմավարության մշակման վրա աշխատելիս ձևավորվել է գիտնականների և մասնագետների խումբ: