Արմինֆո.Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աննա Լենա Բերբոկը Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են շահագրգռվածությունը համագործակցության հետագա ընդլայնմամբ:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ը, տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում Բայրամովը խոսել է խաղաղ գործընթացի շրջանակներում առկա խնդիրների և հնարավորությունների մասին: Ադրբեջանցի դիվանագետը կրկին իրեն թույլ է տվել միջամտել Հայաստանի ներքին գործերին, նշելով, թե, իբր, Հայաստանի գործող սահմանադրությունը խոչընդոտ է խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր: