


ՙՈ’չ թալանին՚ քաղաքացիական նախաձեռնությունն էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ավտոերթ կանցկացնի:Նախաձեռնության հայտարարության մեջ հայտնվում է, որ ավտոերթը մեկնարկում է հունիսի 24-ին`18.00-ին, Բրազիլիայի հրապարակից: Ավելացնենք, որ երեկվանից ակտիվիստները փակել են Բաղրամյան պողոտան`ի նշան էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի: ՙՈ’չ թալանին՚ պահանջում է անվավեր հայտարարել սակագները 7 դրամով բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:
Հունիսի 23-ի առավոտյան Ոստիկանությունը, օգտագործելով հատուկ տեխնիկա, մասնավորապես`ջրցան մեքենաներ, ցրել է Երևանում`նախագահական նստավայրի մոտ, անցկացվող նստացույցը: Ընդհանուր առմամբ, տարբեր տվյալներով, բերման է ենթարկվել 237 մարդ:
Բերման ենթարկվածների թվում եղել են նաև լրագրողներ: Նրանց տեխնիկան ամբողջովին ոչնչացվել է: Լրագրողները, ոստիկանական բաժանմունքներից կապվելով իրենց խմբագրությունների հետ, հայտնել են, որ իրենց նկատմամբ ուժ են գործադրել, դաժան ծեծի ենթարկել:
ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանատները, ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իրենց մտահոգությունն են հայտնել ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնի գործողությունների առնչությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կուսումնասիրի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը բողոքի ակցիան ցրելու ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ նյութերը:


