Արմինֆո.Հայաստանից Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Եվրոպական ուղղությունը համակարգում է Պարույր Հովհաննիսյանը, և, ամենայն հավանականությամբ, հենց նա է ներկայացնելու Հայաստանն այդ հանդիպմանը:
Նշենք, որ հունիսի 11-12-ը Բեռլինում տեղի կունենա Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի հերթական փուլը: Համաժողովը հավաքում է կառավարությունների և պետությունների ղեկավարներին ՝ մոբիլիզացնելու միջազգային աջակցությունը պատերազմից ավերված երկրի վերականգնմանն ու արդիականացմանը:
Ուշագրավ է, որ առաջիկա հանդիպումից մեկ օր առաջ համաժողովի նախագահ Մուստաֆա Նայեմը հայտարարել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վերականգնման պետական գործակալության ղեկավարի պաշտոնից: Իր այդ քայլը նա պայմանավորել է խոչընդոտների պատճառով իր լիազորությունները կատարելու անհնարինությամբ։
"Ուկրաինայի կառավարությունն ամբողջությամբ չեղարկել է ճանապարհների վերականգնման և պահպանման նախագծերի բյուջեն։ Թիմին սկսել են "խոչընդոտել" բյուրոկրատիայի միջոցով", - ընդգծել է Մուստաֆա Նայեմը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։