Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդեն վերադարձել է Երեւան: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Մայիսի վերջին ՌԴ ԱԳՆ-ը հաղորդել էր դեսպանին Մոսկվա կանչելու մասին՝ խորհրդատվությունների համար։ "Սերգեյ Պավլովիչը մասնակցել է խորհրդատվությունների եւ, որքան ես տեղյակ եմ, նա արդեն Երեւանում է", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ ասել է Միխայիլ Գալուզինը: Նա ընդգծել է, որ "խորհրդատվությունների համար դեսպանին կանչելը միանգամայն ստանդարտ ընթացակարգ է, որը բավական հաճախ է կիրառվում":