Արմինֆո.Գինու փառատոնին զուգընթաց մայրաքաղաքում անցկացվել են "Երևանյան գաստրոնոմիական շոուներ", որոնց շնորհիվ Հայաստան են այցելել Michelin-ի աստղերի արժանացած միջազգային շեֆ-խոհարարներ, ինչպես նաև հայտնի ֆուդ-բլոգերներ:
Երեք օրվա ընթացքում քաղաքի կենտրոնական փողոցներում անցկացվում էին տարբեր խոհարարական շոուներ, վարպետության դասեր, սեմինարներ, որոնց ընթացքում այցելուները կարող էին համտեսել պատրաստված ուտեստներ, գինիներ և այլ խմիչքներ, մասնակցել խաղարկություններին և նվերներ ստանալ գործընկերներից: Գաստրոնոմիական օրերի շրջանակում ամենավառ շոուներից մեկը դերասանուհի և հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի հեղինակած Hermine Dialog շոու նախագիծն էր: Վաղ առավոտից հայտնի հայ և օտարազգի ֆուդ-բլոգերները Երևանի ռեստորաններից մեկի խոհանոցում պատրաստում էին նախուտեստներ, աղցաններ, հիմնական ուտեստներ և աղանդեր, որոնց հիմքում ընկած էին հայկական մթերքները: Բլոգերները ներկաներին հյուրասիրել են իրենց պատրաստած ուտեստներով ՝ հայկական գինու հետ համատեղ: <Իմ գործունեության առանցքում միշտ եղել է հայկական մշակույթի և մեր արտադրանքի հանրահռչակումը: Խոհանոցը սահմաններ չի ճանաչում. այն միավորում է տարբեր ազգությունների, տարիքի, նախասիրությունների մարդկանց և հնարավորություն է տալիս պատմել երկրի մասին, այսպես ասած, առանց "թարգմանության": Ուրախ եմ, որ շոուին մասնակցող ֆուդ-բլոգերների հետ միասին մենք կարողացանք մեր հյուրերին նվիրել իսկական գաստրոնոմ՝ նրանց առաջարկելով նրբաճաշակ համադրություններ, որոնց հիմքում ընկած էին հայկական տարբեր մթերքներ", - ասել է Հերմինե Ստեփանյանը:
Շոուն հարթակ է ծառայել արտերկրում մեծ լսարան ունեցող հայ ֆուդ-բլոգերների համար՝ աշխարհին ևս մեկ անգամ պատմելու Հայաստանի գաստրոնոմիական հնարավորությունների մասին: HerMine Dialog շոու-ի հյուրերը դարձել են Հերմինեի և նրա հյուրերի անկեղծ և անմիջական զրույցի մասնակիցներ, ստացել են խոհարարական գիտելիքներ ուտեստների և խմիչքների ճիշտ համադրության, գեղեցիկ և ներդաշնակ միջավայր ստեղծելու գաղտնիքների մասին: