Արմինֆո. Հայաստանի ԱԱԾ-ում հայտարարել են, որ իրենք ադրբեջանական զինծառայողի կողմից սահմանի հնարավոր հատման մասին փաստական տվյալներ չունեն:
Նշենք, որ առավոտյան ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով ԱՀ ՊՆ-ին, հաղորդել են, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Ջեյհուն Թոֆիգ օղլուն անհայտ հանգամանքներում անհետացել է հունիսի 9-ին ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյուննութ բնակավայրի ուղղությամբ: Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով հայկական լրատվական կայքերին, սկսել են տեղեկություններ տարածել, թե, իբր, ադրբեջանցի զինվորականն անցել է Հայաստանի սահմանը և այժմ պահվում է Արենի գյուղի տարածքում:
ԱԱԾ-ում հայտարարել են, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից Հայաստանի սահմանը հատելու մասին տվյալներ չունեն։ Ընդ որում, գերատեսչությունում խոստացել են լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնել, եթե այդ կապակցությամբ իրենց մոտ ինչ-որ նոր բան հայտնվի:
Հաշվի առնելով, որ այդ հատվածում սահմանի պահպանությունն իրականացնում է բանակը, ԱրմԻնֆո-ն փորձել է տեղեկությունը ճշտել Հայաստանի ՊՆ-ից, սակայն գերատեսչության մամուլի ծառայություն զանգահարել չի հաջողվել: