
Արմինֆո.Երբ ընդդիմությունը դնում է Հայաստանի իշխանությունների կողմից նախընտրական խոստումների այս կամ այն դրույթի չկատարման հարցը, հարց է առաջանում հենց ընդդիմության կողմից ընտրողներին տրված խոստումների կատարման մասին։ Այդ մասին հունիսի 10-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա ասելով՝ ընդդիմադիր շարժումների ղեկավարությունում փոխվում են միայն դեմքերը, բայց օրակարգը մնում է նույնը. ռևանշ՝ տարիների ընթացքում թալանածը վերադարձնելու համար: <Ես ընդամենը մեկ հարց ունեմ. իսկ ընդդիմությունը կատարե՞լ է իր խոստումների գոնե 1 տոկոսը։ Ես կարող եմ մեծ վստահությամբ ասել, որ խոսքը գնում է այդ խոստումների զրոյական ցուցանիշների մասին", - ասել է Սիմոնյանը։
Նա կտրուկ անհամաձայնություն է հայտնել այն կարծիքին, թե երկիրը քանդվում է։ <Ձեր աշխատավարձը բարձրանու՞մ է: Տնտեսության տեմպերն աճու՞մ են: Ինչ է, մենք ավելի շա՞տ զոհեր ենք ունեցել, քան մինչև 2020 թվականը։ Մենք 2018 թվից իշխանություն ենք և պատասխանատվությունից չենք խուսափում։ Բայց երբ խոսում են պետության փլուզման մասին, ուզում եմ հարցնել. կոնկրետ որտե՞ղ է դա տեղի ունենում>,- նշել է խորհրդարանի ղեկավարը, կոչ անելով գնալ Սարյան փողոց, որտեղ կարելի է տեսնել մեծ թվով զբոսաշրջիկների>, - ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա հերթական անգամ արդարացրել է ոստիկանության գործողությունները բողոքի շարժման մասնակիցների նկատմամբ։ ԱԺ նախագահի խոսքով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները բախվել են սադրանքների աննախադեպ դեպքերի՝ ցուցաբերելով համբերություն և սառնասրտություն:
Սիմոնյանը ևս մեկ անգամ նշել է, որ նախկինում հնարավոր չէր օրինական ճանապարհով իշխանություն ձևավորել, երբ ընտրակաշառք էր բաժանվում, իսկ բուն ընտրությունները կեղծվում էին: Ներկայումս երկրում ընտրություններն անցկացվում են թափանցիկ և արդար, որոնց վկայությունն են միջազգային կառույցների գնահատականները: Ժողովրդավարական արժեքները դարձել են Հայաստանի հաջողությունների գլխավոր գրավականը, և այսօր երկիրն ավելի առաջադեմ դիրքերում է, քան ԵՄ թեկնածու շատ պետություններ: Սիմոնյանը նշել է, որ ընդդիմությունը կարող է և, հավանաբար, պետք է բողոքի հանրահավաքներ անցկացնի, ինչը միանգամայն հասկանալի է և նորմալ, բայց գլխավոր դատավորը ժողովուրդն է: <Ոչ կաթողիկոսը, ոչ Բագրատ Գալստանյանը, ոչ օլ0իգարխները, ոչ ՀՅԴ-ականները, այսինքն ՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: Եթե ժողովուրդը մեզ ասելիք ունի, մենք մշտական կապի մեջ ենք նրա հետ։ Իսկ եթե դժգոհ են մեզանից, ապա երկու տարի հետո կքվեարկեն այն ուժի օգտին, որին կնախընտրեն", - ասել է ԱԺ նախագահը։