Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
"Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ", - ասվում է վարչապետի հունիսի 10-ի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Արա Մկրտչյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի հունվարի 14-ին և ազատվել է զբաղեցրած պաշտոնից 2024 թվականի ապրիլի 10-ին։