Արմինֆո.Նիկոլը երկար չի կարող ոստիկանական «սվինների» վրա նստած կառավարել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Մայր Հայաստան" շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
«Կարելի էր օգտագործել «մերկ» բառը, սակայն տվյալ դեպքում «չփլախն» ավելի հարմար է՝ Նիկոլի չեղած լեգիտիմությունը նկարագրելու համար։ Նիկոլ Փաշինյանն այժմ հենված է բացառապես երկու միավորի վրա՝ դրսի (արևմտաթուրքական շրջանակներ) և ներսի (ոստիկանություն)։ Վերջինիս մեջ կան տարբեր կատեգորիաներ՝ նորմալ ոստիկաններ (հիմնականում՝ շարքերում), «մուսռներ» և բարձրաստիճան խուլիգաններ։ Ոստիկաններին թիրախավորելիս այս տարանջատումը պետք է հաշվի առնել ու փորձել նորմալներին քաշել ժողովրդի կողմը։
Նիկոլը երկար չի կարող ոստիկանական «սվինների» վրա նստած կառավարել։ Քաղաքական ճգնաժամն ակնհայտ է և այդ ճգնաժամի հաղթահարման համար պետք է գտնվեն ողջամիտ քաղաքական լուծումներ, որոնց օրինակները մի շարք եվրոպական երկրներում ցույց են տալիս։ Ի դեպ, հարևան Վրաստանում էլ նույն ճանապարհով կգնան», - կարծում է Անդրանիկ Թևանյանը։