Arminfo.info


 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024 10:50
Ալեքսանդր Ավանեսով

Կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետ

Կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետ

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու և Տավուշի մարզեր, ծանոթացել հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետի առաջին կանգառը եղել է Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում: Կառավարության ղեկավարին ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը և նշել, որ փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է: Լիցքի միջոցով վերականգնվել է նաև Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետևանքով փլուզված ճանապարհի երթևեկությունը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ։ Զեկուցվել է, որ այստեղ ևս ընթացքի մեջ են հեղեղումների հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները:

 

Վարչապետը եղել է Ալավերդու Թումանյան փողոցում, որտեղ ևս իրականացվել են վերականգնման աշխատանքներ: Արդյունքում՝ որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը:

Կառավարության ղեկավարն այցելել է Ախթալա բնակավայր, որը կամուրջի փլուզման հետևանքով հայտնվել էր մեկուսացման մեջ: Ներկայումս ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները: Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Այն կապահովի կապը 6 բնակավայրի հետ: Կարևորվել է աշխատանքների օպերատիվ և որակով իրականացումը: Միաժամանակ, զեկուցվել է, որ կառավարության օպերատիվ շտաբը տեղի բնակիչներին ապահովել է անհրաժեշտ սննդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև հեղեղումների հետևանքով մեկուսացման մեջ հայտնված Ճոճկան բնակավայր, որի կապը այլ բնակավայրերի հետ վերականգնվել է:

 

Հաջորդիվ վարչապետը եղել է Քարկոփում, որտեղ հեղեղումներից հետո նույնպես վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։ Այստեղ մասնակի վերականգնված է նաև ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը:

 

Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրում: Այստեղ հեղեղումների հետևանքով վթարվել է երկաթգծի կամուրջը, վնասներ է կրել նաև Այրումում գտնվող «Դամուար գրուպ» ընկերության մաքսային տերմինալը:

Տավուշի մարզում վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին: Այստեղ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է, որ օրվա ընթացքում սահմանի խախտում չի արձանագրվել, արտառոց դեպքեր և պատահարներ տեղի չեն ունեցել:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Կիրանցի նոր կառուցվող,  ճանապարհի և Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքների որակյալ իրականացմանը և ընդգծել սահմանված ժամկետներում դրանք շահագործման հանձնելու կարևորությունը:

 

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Խաշթառակում, որտեղ հեղեղումներից վթարվել է տեղի կամուրջը: Զեկուցվել է, որ բնակավայրն ունի այլընտրանքային ճանապարհ: Չնայած դրան՝ վարչապետը հանձնարարել է կամուրջի վերակառուցման աշխատանքները սկսել հնարավորինս սեղմ ժամկետներում:

 

Վարչապետի այցն ավարտվել է Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Լոռու և Տավուշի մարզպետները, հեղեղումներից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ընդունել տուժած սեփականատերերին ըստ բնակարանի քառակուսի մետրի բնակարանների նորոգման կամ վերականգնման աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում: Միաժամանակ ընդգծվել է, որ աջակցություն կտրամադրվի նաև կահավորման ուղղությամբ: Վարչապետը շեշտել է՝ կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հեղեղումներից տուժած շենքերի հետ կապված կմշակվի այլ լուծում:

 

Վարչապետը կարևորել է ժամանակավոր կառուցված կամուրջների միջոցով մատակարարումների իրականացումը և ընդգծել, որ վթարված կամուրջների տեղում կկառուցվեն նաև բնակավայրի կոլորոտի հետ համահունչ նոր կամուրջներ՝ հաշվի առնելով նաև հեղեղումների հետ կապված փորձը: «Իմ ընկալմամբ, առաջնահերթությունը մարդկանց աջակցելն է, որ վերադառնան իրենց բնակարաններ: Դրանց մեծ մասում, առանց էական վերանորոգման աշխատանքների, ապրել հնարավոր չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հանձնարարել ՏԿԵ ու Ներքին գործերի նախարարություններին, Քաղաքաշինության կոմիտեին և մարզպետարաններին ներկայացնել առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ: «Պետք է կենտրոնանալ այն բաների վրա, որոնք անհրաժեշտ են մարդկանց բնականոն կյանքը վերականգնելու համար»,- ասել է վարչապետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արթուր Սարգսյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետովԱրթուր Սարգսյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
ՀՅԴ անդամները Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՀՅԴ անդամները Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ
ՀՀ ԱԳՆ. ՀՀ ԱԳՆ. "Զանգեզուրի միջանցքի" վերաբերյալ համաձայնություն չի կարող լինել
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 10-ին էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 10-ին
Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՀայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ԲՀԿ առաջնորդը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեումԲՀԿ առաջնորդը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեում
ՀԱԵ հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդՀԱԵ հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի հարցով շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը նվիրված ճեպազրույցԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի հարցով շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը նվիրված ճեպազրույց
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
ՀՀ վարչապետը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետՀՀ վարչապետը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետ
Փաստաբաններ. Սամվել Կարապետյանի գործով դատավորի որոշումը իրավական աբսուրդի հերթական դրսեւորումն էՓաստաբաններ. Սամվել Կարապետյանի գործով դատավորի որոշումը իրավական աբսուրդի հերթական դրսեւորումն է
Թաթոյան. հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է իրականացվումԹաթոյան. հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է իրականացվում
Ընդդիմադիր. 2026 թվի ընտրություններին սպասելը չափազանց ռիսկային է՝ արտաքին ուժերին տված խոստումների պայմաններումԸնդդիմադիր. 2026 թվի ընտրություններին սպասելը չափազանց ռիսկային է՝ արտաքին ուժերին տված խոստումների պայմաններում
Թույլատրվել է վերսկսել Թույլատրվել է վերսկսել " Պիցցա Տաշիր " ՍՊԸ-ի գործունեությունը Աբովյանում
Ալիևի օկուպացիոն ռեժիմը շարունակում է ոչնչացնել արցախցիների գույքը ՍտեփանակերտումԱլիևի օկուպացիոն ռեժիմը շարունակում է ոչնչացնել արցախցիների գույքը Ստեփանակերտում
«Տաշիր» ԸԽ. ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ«Տաշիր» ԸԽ. ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ
Քաղաքագետ. Հայաստանի իշխանություննեը ցանկանում են կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծելՔաղաքագետ. Հայաստանի իշխանություննեը ցանկանում են կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել
ՀՀ առաջին օմբուդսմեն. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապացուցեց բոլորի հավասարությունն անօրինականության առջևՀՀ առաջին օմբուդսմեն. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապացուցեց բոլորի հավասարությունն անօրինականության առջև
Վաշինգտոնում ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքումՎաշինգտոնում ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքում
Արամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտինԱրամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 9-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 9-ին
Հայաստանի օմբուդսմենը դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքըՀայաստանի օմբուդսմենը դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը
Գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայցեր է ներկայացրել Փաշինյանի մամուլի քարտուղարի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմԳործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայցեր է ներկայացրել Փաշինյանի մամուլի քարտուղարի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ
Նարեկ Կարապետյան. բոլորն սպասում էին այս ամենինՆարեկ Կարապետյան. բոլորն սպասում էին այս ամենին
ՔԿ-ում քննվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի առթիվ հարուցված քրեական գործերՔԿ-ում քննվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի առթիվ հարուցված քրեական գործեր
Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետոԱզգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետո
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Հայաստանի նախկին օմբուդսմեն. Փաշինյանի և կառավարող ուժի գործողություններն անօրինական ենՀայաստանի նախկին օմբուդսմեն. Փաշինյանի և կառավարող ուժի գործողություններն անօրինական են
Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության աշխատակիցների մուտքն աշխատավայր թույլ չտալու պատճառները
ՀՀ վարչապետը հանդես է եկել հերթական հարձակումներով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմՀՀ վարչապետը հանդես է եկել հերթական հարձակումներով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ
ԶԼՄ. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանըԶԼՄ. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը
Սեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունիցՍեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից
Հայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունիցՀայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունըԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 8-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 8-ին
Հայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
ԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ինԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ին
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
ԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանինԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանին
Սաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղինՍաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղին
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Գլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալԳլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից
Կրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներԿրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ
Ընդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերներըԸնդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերները
Ազնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունըԱզնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը
Էրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտությունԷրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտություն
Արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանըԱրքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանը
"Ահաբեկչության մասին" գործը դարձել է հակառակորդներին ճնշելու գործիք։ Առաջնային թիրախը ՀԱԵ-ն է. փաստաբան
Քաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերըՔաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերը
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողովՀայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողով
Քաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել ՀայաստանՔաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել Հայաստան
ՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեինՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին
ԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համարԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար
ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարումԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբ
# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի
Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիԵրևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 7-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 7-ին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա