Արմինֆո.ԱՄՆ-ը և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և հարատև խաղաղության հաստատմանը: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունում՝ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
"Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան վերահաստատում են իրենց հանձնառությունը ՝ աջակցելու Վրաստանի ժողովրդի եվրատլանտյան ձգտումներին։ Նախագահները կոչ են անում իշխող "Վրացական երազանք" կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները և վերադառնալ եվրաատլանտյան ուղի:
Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Նրանք աջակցում են հետագա տարածաշրջանային ինտեգրմանը Հարավային Կովկասում՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների", - ասվում է Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել Է Սպիտակ տան կայքում: