Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։
Աղբյուրի համաձայն, Օ ' Բրայենը կգլխավորի ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսության հիմնական հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և հետագա քայլերը: Պետքարտուղարի օգնականը կհանդիպի նաև կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու գործում, ներառյալ Ալմա Աթայի հռչակագրի օգտագործումը որպես սահմանազատման հիմք:
Նախատեսվում նաև հանդիպումներ բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։