Արմինֆո. Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն այսօր, հիմնականում, լավագույն վիճակում չեն, եթե չասենք՝ ամբողջովին փչացած են։ Այդ մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով միջազգային լրատվամիջոցների հարցերին։
Նա ընդգծել է, որ, չնայած ռուսական կողմին ուղղված բազմաթիվ հարցերին, անհրաժեշտ է կարողանալ երկխոսությունը հասցնել իրավական-պայմանագրային կարգավորման համապատասխան մակարդակի ՝ դրանք ուղղորդելով բնականոն հուն: "Հասունացել է բոլոր հարցերը կառուցողական միջավայրում լուծելու անհրաժեշտությունը։ Ունենալով բազմաթիվ հարցեր՝ պետք է պատրաստակամություն ունենալ դրանք լուծելու փոխադարձ ըմբռնման և երկխոսության շրջանակներում", - ասել է Բագրատ Սրբազանը։
Պատասխանելով ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման վերաբերյալ հարցին՝ նա ընդգծել է, որ այդ հարցը խորքային և բազմաշերտ քննարկման ու վերլուծության կարիք ունի: "Բայց նորից կրկնեմ. ամեն ինչ պետք է տեղի ունենա կառուցողական միջավայրում, և առանցքում պետք է լինի հայկական օրակարգն ու Հայաստանի շահերը", - ընդգծել է շարժման ղեկավարը: