Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարևոր է։ Այդ մասին հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին պաշտոնական Բաքվի հայտարարության վերաբերյալ միջազգային լրատվամիջոցների հարցերին։
Նա ընդգծել է, որ միջազգային երաշխավորների՝ արդեն գոյություն ունեցող հարթակների, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը նշանակալի դեր ունի բանակցային գործընթացի թափանցիկության, սպառնալիքների, հարկադրանքի, միակողմանի զիջումների պահանջների բացառման համատեքստում։ Այդ իսկ պատճառով, Սրբազանի կարծիքով, Ադրբեջանը ցանկանում է վերացնել այդ միջնորդական հարթակը և վերադառնալ այն գործընթացին, որն արդեն կա։ "Այսինքն՝ բանակցային գործընթացի բացակայությանը։ Չէ որ այսօր կա միայն բանակցությունների իմիտացիա՝ ոչ ավելին", - ընդգծել է շարժման առաջնորդը։