Արմինֆո.Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։ «Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Հայաստանի հյուսիսում հորդառատ անձրևները հանգեցրել էին Դեբեդ, Աղստև գետերի վարարման և հեղեղումների Լոռու և Տավուշի մարզերում: Արդյունքում՝ փլուզվել են բազմաթիվ ճանապարհներ ու կամուրջներ, հեղեղվել են տներ, բազմաթիվ խնդիրներ են առաջացել ենթակառուցվածքների տեսանկյունից։ Մասնավորապես, խոսքը կապի, էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, խմելու ջրի և ոռոգման հետ կապված համակարգերի մասին է։ Տարհանվել է ավելի քան 400 մարդ, զոհերի թիվը հասել է 4-ի: